Մայիսի 14-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 25 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 434։ Կորոնավիրուս է հաստատվել 20 մարդու մոտ, որոնցից 8-ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։