կարևոր
733 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-14 10:43

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Մայիսի 14-ին՝ ժամը 08:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 90-րդ կմ-ին գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Արտաշես Ա.)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:46-ին, մարվել՝ 08:53-ին: Այրվել են ավտոմեքենայի խցիկն և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ։