կարևոր
1762 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-14 09:47

Ճապոնիան մտադիր է արտակարգ դրությունը չեղարկել երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում

Ճապոնիան մտադիր է արտակարգ դրությունը չեղարկել երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում

Ճապոնիան կչեղարկի արտակարգ դրության ռեժիմը երկրի 47 պրեֆեկտուրաներից 39-ում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ճապոնիայի տնտեսության վերականգման հարցերով նախարար Յասուտոսի Նիսիմուրայի՝ կառավարական փորձագիտական խորհրդի նիստի ժամանակ արած հայտարարությանը:

Ճապոնական «Կյոդո» գործակալության փոխանցմամբ՝  նիստի սկզբում նախարարը հայտարարել է այն մասին, որ արտակարգ դրության ռեժիմը, որը երկրի տարածքում գործում է ապրիլի 16-ից, կդադարեցվի 39 պրեֆեկտուրաներում: Ռեժիմը նախկինի պես կգործի Հոկայդոյում, Տոկիոյում, հարևան Սայտամայում, Տիբեում, Կանագավայում, ինչպես նաև Կիոտոյում, Օսակայում, Հյոգոյում:

«Ամբողջ երկրում վարակումների կրճատման միտում կա: Վերջերս 39 պրեֆեկտուրաներում կորոնավիրուսով վարակմամբ պայմանավորված իրավիճակը հասել է մարտի կեսերին գրանցված ցուցանիշին, երբ նոր էր սկսվել վիրուսի տարածումը»,- ասել է նախարարը: