կարևոր
1906 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-14 09:32

Մյասնիկյան պողոտայում BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Մյասնիկյան պողոտայում BMW-ն բախվել է էլեկտրասյանը․ վարորդին մեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայով

Մայիսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, առաջ ընթանալով՝ բախվել նոր կառուցվող շինության համար տեղադրված երկաթե պաշտպանիչ ցուցանակին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: