24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիս ամսին: Այս մասին գրում է Bleacher Report-ը:
Իտալիայում մտածում են Սերիա Ա-ն հունիսի 13-ին վերսկսելու մասին: Այժմ ակումբները սկսել են մարզումները, սակայն ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով և միայն հաջորդ շաբաթ կկարողանան մարզվել ընդհանուր խմբով:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է ժամանակից շուտ եզրափակվել, եթե այս մրցաշրջանը չվերսկսվի մինչև հունիսի 14-ը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: