կարևոր
1607 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-13 23:47

1-ին զորամիավորումում անցկացվել է տեղազննում

1-ին զորամիավորումում անցկացվել է տեղազննում

Մայիսի 12-ին 1-ին զորամիավորման պատասխանատվության տարածքի տեղամասերից մեկում հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը հստակեցրել է ստորաբաժանումների մարտական խնդիրներն ու փոխգործակցության ծրագրերը, տվել համապատասխան հանձնարարականներ: