29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զինծառայողները հրահանգավորվել են առաջին բուժօգնության տրամադրման, զենքի օգտագործման, հակահրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անվտանգության օրվա պարապմունքներին մասնակցել են նաև ռազմական ոստիկանության և ԱԻՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։ Հրշեջ հաշվարկի մասնակցությամբ անցկացվել է նաև հրդեհաշիջման ցուցադրական պարապմունք։