կարևոր
1942 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 23:37

ՀՖՖ տեխնիկական տնօրենը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին

ՀՖՖ տեխնիկական տնօրենը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը պատմել է կորոնավիրուսով վարակվելու, Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի մասին:

Մելենդեսը ներկա է եղել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մարտի 11-ին կայացած խաղին, որտեղ գրկախառնվել է ֆուտբոլիստներից մի քանի հետ, որոնց մոտ հետագայում հայտնաբերվել է կորոնավիրուս:

«Վստահ չեմ կարող ասել, որ կորոնավիրուսով էի վարակված, սակայն այդ խաղից հինգ օր անց սկսեցի ինձ վատ զգալ և հազալ: Դժվար շրջան էր, սակայն կարողացա հաղթահարել վիրուսը: Իմ հանգստության համար նաև թեստ կհանձնեմ»,-ասել է Մելենդեսը:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապառոսին` Մելենդեսը շեշտել է, որ հայկական թիմին իսպանացի մասնագետի պես մեկն է պետք, ով բնածին հաղթող է: «Մենք պայքարելու ենք Մունդիալ-2022-ին մասնակցելու համար: Հայաստանի հավաքականը մրցունակ թիմ է»,-ասել է նա: