24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1639-ով, վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 143 հազարը, մեկ օրում մահացել է 58 վարակակիր։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան, հաղորդում է РИА Новости-ն։
«Այսօր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 1639 նոր դեպք, վարակվածների թիվը՝ 143 114։ 58 ։ Գրանցվել է մահվան՝ 3952 դեպք ։ Մեկ օրում ապաքինվածների թիվը հասել է 2826-ի, ընդհանուր ապաքինվել է՝ 101 715-ը»,- գրել է Կոջան իր Twitter-ում ։
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 4 մլն դեպք, ավելի քան 283 հազար մարդ մահացել է: