կարևոր
1765 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 21:13

Վահագն Չախալյանը ահազանգել է ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին

Վահագն Չախալյանը ահազանգել է ՄԻՊ-ի աշխատակազմի թեժ գծին

Վահագն Չախալյանը  քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգել է, որ ինքը և իր հետ ևս մի քանի անձինք, իր պնդմամբ, ենթարկվել են անհիմն վարչական ձերբակալման և բերման են ենթարկվել Ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժից:

Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին։