կարևոր
2466 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-13 20:41

VoD հնարավորություն «ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում

VoD հնարավորություն «ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում

«ՄՏՍ TV» հավելվածի թարմացված տարբերակում այժմ կարելի է դիտել սիրելի հաղորդումները, սերիալներն ու ֆիլմերը նաև VoD (տեսանյութեր՝ ըստ պահանջի) հնարավորությամբ:

Օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է թարմացնել (update) բջջային սարքում արդեն տեղադրված «ՄՏՍ TV» հավելվածը:

«ՄՏՍ TV» հավելվածի VoD տեսադարանը բաղկացած է չորս կատեգորիայից՝

  • հաղորդումներ
  • սերիալներ
  • ֆիլմեր
  • մանկական

Տեսավարձույթի մանկական բաժնում առկա մուլտֆիլմերը հասանելի են հայերեն թարգմանությամբ: VoD տեսադարանից օգտվելիս հավելյալ գումար չի գանձվում:

Հիշեցնենք, որ «ՄՏՍ TV» հավելվածը հնարավորություն է տալիս բջջային սարքի միջոցով դիտելու հայկական HD ալիքներ, ինչպես նաև բազմաթիվ արտասահմանյան հեռուստաալիքներ՝ բարձր որակով:

«ՄՏՍ TV» հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել «ՄՏՍ TV» հավելվածը և գրանցվել՝ մուտքագրելով հեռախոսահամարը և մյուս պահանջվող տվյալները:

Հավելվածի օգտագործման գինը՝ 1000 դրամ/30 օր: