20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների կեսից ավելին առողջացել է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակված 222 հազար 104 անձանցից առողջացել է 112 հազար 541-ը:
Միաժամանակ, վերջին օրերին առողջացել է 3 հազար 502 մարդ, իսկ վարակվել 888-ը: Վերջին մեկ օրում զոհերի թիվը կազմել է 195, իսկ ընդհանուր առմամբ հիվանդությունից Իտալիայում մահացել է 31 հազար 106 մարդ: