27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթուզի համար` 33 դրամ կամ 4.7%:
Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 33 դրամ կամ 4.1%, լոլիկ 1կգ՝ 16 դրամ կամ 4.2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են ադամաթուզ և դիզվառելիք ապրանքային շուկաներում: