կարևոր
1966 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 20:03

Շվեյցարիան մտադիր է բացել սահմանները Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի հետ

Շվեյցարիան մտադիր է բացել սահմանները Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի հետ

Շվեյցարիան մտադիր է հունիսի 15-ից ամբողջությամբ բացել սահմանները Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի հետ: Այս մասին տեղեկացնում է երկրի կառավարությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդգծվում է, որ սահմանները կբացվեն հունիսի 15-ից, եթե թույլ տա համավարակային իրավիճակը: Այդ մասին որոշումը ընդունվել է երեք երկրների Ներքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքում: Ներկա դրությամբ Ավստրիան, Գերմանիան և Ֆրանսիան գտնվում են սահմանափակումների մեղմացման փուլում, որոնք մտցվել էին COVID 19-ի պանդեմիայի հետ կապված:

Սահմանները բացելու վերջնական որոշում Դաշնային խորհուրդը կընդունի մայիսի 27-ի նիստում: