կարևոր
1722 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 19:49

Աֆղանստանում զինված ահաբեկիչները ներխուժել են ծննդատուն, սպանել 2 նորածնի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աֆղանստանում զինված ահաբեկիչները ներխուժել են ծննդատուն, սպանել 2 նորածնի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ոստիկանական համազգեստով 3 զինված անձինք մուտք են գործել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող ծննդատան տարածք, որտեղ նռնակներ են նետել և կրակ բացել շենքի ներսում, ինչի հետևանքով սպանվել է 2 նորածին երեխա և 12 մայր ու բուժքույր: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Եվս 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Հարձակումը կատարած անձինք գնդակահարվել են:

Ենթադրվում է, որ հարձակման ետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որն Աֆղանստանի մայրաքաղաքում մի շարք հարձակումներ էր կատարել նաև մայիսի 11-ին: Նրանք դեռևս պատասխանատվություն չեն ստանձնել տեղի ունեցածի համար:

«Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին: