«Արաբկիր» բժշկական համալիրը տեղեկացրել է, որ երկու ամիս առաջ լյարդի փոխպատվաստման ենթարկված մեկ տարեկան Միքայելը պատրաստվում է տուն գնալ: Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը` նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում աշխարհում, իսկ Հայաստանում աշտորոշվել էր առաջին անգամ:
«Արաբկիր» ԲՀ վիրաբույժները բարդ վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, 2020թ. մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:
Մանրամասները՝ Թամարա Գասպարյանի տեսանյութում: