կարևոր
3076 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-13 18:41

Վիճակս շատ ծանր էր, շնչահեղձ էի լինում. կորոնավիրուսը հաղթահարած կնոջ պատմությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված Կարինե Կիրակոսյանը պատմել է հիվանդության ընթացքի մասին իր պատմությունը:

«Երբ բարձրացավ իմ ջերմությունը, ես շատ վախեցա, դիմեցի բժշկի, ինձ թեստավորեցին եւ հայտնաբերեցին COVID-19-ը: Շատ վախեցած էի, վիճակս շատ ծանր էր: Սկզբից միակողմանի թոքաբորբ էր, հետո շատ արագ զարգացավ հիվանդությունը եւ դարձավ երկկողմանի, գցեց բրոնխներ: Շնչահեղձ էի լինում, հետո ջերմությունս շատ բարձր էր, 39.5 մինչեւ 40 հասնում էր. հոգեբաններ եկան, հետս խոսեցին, որ լավ կլինի, կբուժվեմ»,- նշել է նա: