Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Դատարանը մերժեց ներկայացված երեք միջնորդությունները:
Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին քննարկվել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ 3 միջնորդությունները։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խափանման միջոց կալանավորումն ընդհանրապես վերացնելու մասին, գրավի կիրառում կամ անձնական երաշխավորություն։ Նիստին անձամբ ներկայացան և անձնական երաշխավորություն ներկայացրին Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սույն թվականի մայիսի 19-ին: Միևնույն ժամանակ դատավորը ընդգծեց, որ վիրահատության պատճառով Քոչարյանը երկար ժամանակ չի կարողանա նիստերին մասնակցել: