կարևոր
1959 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 17:14

Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի թվային վիճակագրությանը Հայաստանում և տարածաշրջանի երկրներում:

«Կորոնավիրուսային ախտահարման ցուցանիշներով Արևելյան գործընկերության երկրների շարքում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) Հայաստանն այս պահին զբաղեցնում է երկրորդ անպատվաբեր տեղը 1 000 000 բնակչության հաշվարկով:

Հիվանդների թվով մեզանից առաջ է միայն Բելառուսը, երկրորդ տեղը կիսում ենք Մոլդովայի հետ: Մեր ցուցանիշն է՝ 1 254 դեպք մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Իսկ մահացածների հաշվարկով ավելի վատ վիճակ միայն Մոլդովայում է: Մեր ցուցանիշն է՝ 16.2 մահ մեկ միլիոն բնակչության հաշվարկով:

Եվ ավելի վատն այն է, որ հիվանդության տարածման տեմպերը, օրական հայտնաբերվող նոր դեպքերի քանակը խիստ մտահոգիչ է:

Եվ թեպետ, իր լավագույն ավանդությներին համաձայն, Փաշինյանն այսօր ևս պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, մեկ է, այսպես ասած «սպռոսը» իրենից է:

Այդ ո՞նց պատահեց, որ կարանտինի պայմաններում դեպքերի քանակը նման կտրուկ աճ գրանցեց:

Ախր ձեռքներիցդ, բացի գործ սարքելուց, վիրավորելուց, պետական բյուջե մսխելուց ու սուտ խոսելուց, ուրիշ ոչինչ չի գալիս»,-գրել է Աշոտյանը: