17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ում մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ապաքինվում է: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Նա հույս է հայտնել, որ վարչապետ Միշուստինն արդեն հաջորդ շաբաթ կվերադառնա աշխատանքի: «Նա ապաքինվում է: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ արդեն կկարողանա վերադառնալ գրասենյակ… այսօր իր առողջական վիճակը թույլ է տալիս վերադառնալ աշխատանքային պրոցեսին»,-ասել է նախարարը:
Ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այդ մասին Միշուստինն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում: ՌԴ կառավարության ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: