կարևոր
1298 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 16:33

Վրաստանում կարող են արագացնել կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը

Վրաստանում կարող են արագացնել կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը

Վրաստանում կարանտինի սահմանափակումները հանելու գործընթացը կարագացվի, եթե առաջիկայում պահպանվի կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի կրճատման և ապաքինվածների թվի ավելացման միտումը: Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն, հաղորդում  է «Ռեգնում» գործակալությունը։

«Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը վերջին օրերին արդեն ապաքինվածներից քիչ է: Եթե այս միտումը պահպանվի, ապա դա լավ հիմք կլինի, որ արագացնենք սահմանափակումները հանելու գործընթացը»,-նշել է նա: Տալակվաձեն նաև ավելացրել է, որ դա կարող է թույլ տալ վերականգել այն տնտեսական գործընթացները, որոնք դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով:

Վրաստանում վարակվածների թվի կրճատման ու ապաքինվածների թվի ավելացման միտումը նկատվում է վեջին 4 օրերին: Ապրիլի վերջից երկրում սկսել են կարանտինից դուրս գալ փուլային տարբերակով: