կարևոր
1725 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 16:25

65 տարեկանում մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը

65 տարեկանում մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը

65 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։ Այս մասին ասել է Տուրիզմի Հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Պարոն Մինասյանն այսօր է մահացել։ Նրա հոգեհանգստի արարողությունը կայանալու է վաղը՝ մայիսի 14-ին՝ ժամը 18։00-ին Խաղաղ Դոնի փողոցի սգո սրահներից մեկում։ Մայիսի 15-ին ժամը 14։00-ին կլինի հուղարկավորությունը»,-նշել է Ապրեսյանը։

Ռոբերտ Միանսյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին։ 1974-1980 թթ․ նա սովորել է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայում և ստացել է նկարիչ-քանդակագործ-մանկավարժի որակավորում։ Աշխատել է Գեղարվեստա-թաթերական ինստիտուտում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ 1973 թվականից Միանսյանն աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ 2001 թվականին նա հիմնադրել է Տուրիզմի հայկական ինստիտուտը, կրթական գործունեություն սկսել է ծավալվել 2002 թվականից։ Մինասյանը եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ, ինչպես նաև Երևանի ԵԿՄ անդամ։ Մահացել է 2020 թվականի մայիսի 13-ին։