01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հերթական ընկերական հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մայիսի 14-ին «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ՝ մրցելով Հայաստանի առաջին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։ Այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի «Գանձասար-Կապանի» հետ։