27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՖԻՖԱ-ն 2019/20 մրցաշրջանի համար չի ընտրի տարվա լավագույն ֆուտբոլիստին և չի անցկացնի «The Best» մրցանակաբաշխությունը: Այս մասին գրում է Marca-ն:
Մրցանակաբաշխությունը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերին, սակայն այն չի կայանա կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
«The Best» մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվում էին ՖԻՖԱ-ի կողմից ընտրված լավագույն ֆուտբոլիստը, լավագույն կին ֆուտբոլիստը, լավագույն կին և տղամարդ մարզիչները, լավագույն դարպասապահները և այլն:
Նախորդ տարի լավագույնի տիտղոսին արժանացել էր Լիոնել Մեսսին: