Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Մայիսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 400 հաստատված դեպք, որից առողջացել են 181 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 9 է»,-գրել է մարզպետը: