27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Լեհաստանը սահմանները փակելու ժամկետը երկարաձգել է մինչև հունիսի 12-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:
«ԵՄ անդամ երկրների հետ սահմանային վերհսկողությունը կերկարաձգվի ևս 30 օրով՝ մինչև հունիսի 12-ը»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նշում է, որ առայժմ սահմանը կարելի կլինի հատել կոնկրետ նշված հատվածներում:
Ստուգումներ կլինեն ինչպես նավահանգիստներում, այնպես էլ օդանավակայաններում: Նշվում է, որ Լեհաստան կարող են մուտք գործել Լեհաստանի քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրացիները, որոնք Լեհաստանի քաղաքացու ընտանիքից են՝ ամուսին, կին, երեխա: Կարող են գալ նաև այն օտարեկրացիները, որոնք ունեն մշտական կացության իրավունք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կամ նրանց ընտանիքների անդամները: