Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ կապված համավարակի պայմանների հետ: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որը արգելափակել էր ԱՄՆ-ն: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը:
Առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:
Ինչպես Ֆրանսիայի և Թունիսի առաջարկը՝ նոր բանաձևը նույնպես կենտրոնանում է աշխարհի տարբեր հատվածներում կոնֆլիկտային գոտիներում հրադադարի պահպանման վրա, ինչը հնարավորություն կտա երկրներին պայքարել մահացու համավարակի դեմ: