կարևոր
1896 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-13 14:28

Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա․ Նիկոլ Փաշինյան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Արտակարգ դրության ժամկետը կերկարացվի, բայց սահմանափակումները` ոչ: Ամեն ինչ մեզնից է կախված»: Մեկ ժամ առաջ, մայրաքաղաքում շրջայցի ընթացքում այս մասին նշել է վարչապետը, ասելով, որ արտակարգ դրությունն անհրաժեշտ է, որ եթե կոնկրետ բնակավայր փակելու կարիք լինի, կարողանան դա անել:

Նիկոլ Փաշինյանը, շրջայցի էր դուրս եկել՝ տեսնելու համար արդյո՞ք քաղաքացիները պահպանում են սոցիալական հեռավորությունը, կրում են պաշտպանիչ միջոցներ: Վարչապետը նշել է նաեւ, որ քննարկվում է պարտադիր դիմակ կրելու հարցը: Փաշինյանի խոսքով` հիմա է այդ հարցը սկսվել քննարկվել, քանի որ Հայաստանում դիմակների արտադրություն է սկսվել:

Նա կոչ արեց հետեւել իրենց, հարազատների, ընկերների, տարիքով մարդկանց առողջությանը: Վարչապետը նաեւ նշել է, որ արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չկա: