04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Թեհրանը վստահ է նավթի արդյունահանման ծավալների նվազման հարցում և հանդես է գալիս շուկայում գների կարգավորման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու օգտին:
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում այս մասին նշել է Իրանում Ռուսաստանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Իրանը և՛ որպես ՕՊԵԿ-ի, և՛ որպես ՕՊԵԿ+-ի անդամ վստահ է, որ անհրաժեշտ է նվազեցնել արտադրության ծավալները, ինչպես նաև կարևոր է համարում նավթ արդյունահանող բոլոր երկրների համագործակցությունը՝ շուկայում գինը կարգավորելու համար»,-ասել է նա:
Դեսպանը տեղեկացրել է, որ այս նպատակով Իրանի նավթի նախարարն անցկացրել է քննարկումներ իր մի քանի գործընկերների հետ՝ ներառյալ Ռուսաստանի էներգետիկայի նախարարի: Նա ընդգծել է, որ Իրանը հանդես է գալիս այն բանի օգտին, որ նավթի գինը լինի կայուն և հավասարակշռված: Դա բխում է բոլոր արդյունահանողների և սպառողների շահերից: