կարևոր
1211 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 13:45

Apple-ն առաջիկա շաբաթներին կսկսի փուլային տարբերակով աշխատակիցներին վերադարձնել գրասենյակներ

Apple-ն առաջիկա շաբաթներին կսկսի փուլային տարբերակով աշխատակիցներին վերադարձնել գրասենյակներ

«Apple» ընկերությունը մտադիր է առաջիկա շաբաթներին սկսել ապահովել աշխատակիցների վերադարձը գրասենյակներ:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Bloomberg»-ին: Վերջինիս տվյալներով, ընկերության ղեկավարությունը մտադիր է աստիճանաբար վերականգնել աշխատանքը:

Առաջին փուլում՝ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին, սովորական աշխատանքային ռեժիմին կվերադառնան ընկերության խոշոր գրասենյակների աշխատակիցները: Սկզբում խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք չեն կարողանում տնային պայմաններում իրականացնել իրենց պարտականությունները: Այդ թվում այն մարդիկ են, որոնք ներգրավված են «Apple» արտադրանքի համար անհրաժեշտ մասերի ստեղծման գործում: Ակնկալվում է, որ ավելի մեծ թվով աշխատակիցներ կվերադառնան աշխատանքի երկրորդ փուլում, որը կլինի հուլիսին:

Մարտի սկզբից «Apple»-ի մեծ թվով աշխատակիցների գործունեությունը սկսեց կազմակերպել հեռավար: