կարևոր
1978 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 13:01

ԿԲ-ի մոտ ակցիայի կազմակերպիչը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն

ԿԲ-ի մոտ ակցիայի կազմակերպիչը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիսի 13-ին կրկին ակցիա են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցը պահանջել է ակցիայի կազմակերպիչ Մանուել Մանուկյանին ողջամիտ ժամկետներում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։

Ոստիկանության պահանջը չկատարելուց հետո Մանուել Մանուկյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մանուել Մանուկյանը նմանատիպ ակցիա էր կազմակերպել նաև մայիսի 12-ին։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել էին այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման էր ենթարկել քաղաքացիների։ Երկու քաղաքացի բերվել էին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), այնուհետև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ էին արձակվել։