կարևոր
1442 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 12:10

Ավստրիան մտադիր է հունիսին չեղարկել Շվեյցարիայի հետ սահմանային վերահսկողությունը

Ավստրիան մտադիր է հունիսին չեղարկել Շվեյցարիայի հետ սահմանային վերահսկողությունը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Շվեյցարիայի հետ սահմանին մտցված վերահսկողությունը կարող է ամբողջությամբ հանվել հունիսին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք սերտ շփումների մեջ ենք Շվեյցարիայի կառավարության հետ: Մեր նպատակն է մոտ օրերս պայմանավորվել սահմանփակումների էական մեղմացման հարցի շուրջ և, ընդհանրապես, հունիսին հանել սահմանային վերահսկողությունը»,- ասել է Կուրցը: Նա ավելացրել է, որ երկու երկրներում նկատվում է կորոնավիրուսով վարակվածության թվերի նվազման դրական դինամիկա:

Կանցլերը հույս է հայտնել, որ առաջիկայում նաև կհանեն վերահսկողությունը Գերմանիայի հետ սահմանին: Նա տեղեկացրել է, որ Գերմանիայի հետ այդ ուղղությամբ բանակցություններ են վարվում:

Ավստրիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցրել էին սահմանային վերահսկողություն այիսի 6-ին ժամկետը երկարացնելով մինչև ամսվա վերջ: