կարևոր
1242 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 10:47

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 647-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 647-ի

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ինչի հետևանքով երկրում վարակման դեպքերի թիվը հասել է 647-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում վարակվածներից 372-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, վարակման հետևանքով մահացել է 11 մարդ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 343 251 է, մահացել է 292 913 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: