կարևոր
1083 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-13 10:39

Նոր Զելանդիայում հանվեց արտակարգ դրության ռեժիմը

Նոր Զելանդիայում հանվեց արտակարգ դրության ռեժիմը

Նոր Զելանդիայի իշխանությունների որոշմամբ հանվել է կորոնավիրուսի հետևանքով երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է Նոր Զելանդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Փեենի Հենարեի հայտարարության մեջ: Նոր Զելանդիայում արտակարգ դրության ռեժիմ էր մտցվել մարտի 25-ից:

«Նոր Զելանդիայում արտակարգ դրությունը չեղարկվել է, հիմա սկսվում է անցումային շրջան՝ այնպիսի, որ երկիրը սկսում է պատրաստվել կորոնավիրուսի հետ կապված հաջորդ մակարդակի սպառանալիքին»,- ասված է նախարարի հայտարարության մեջ:

Իշխանությունները բնակիչներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը և զգուշավորության կանոնները:

Ավելի վաղ Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել էր, որ սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլի շրջանակում կբացվեն խանութները, առևտրի կենտրոնները, ռեստորանները, կինոթատրոնները և այլ հասարակական վայրեր: Դպորցներն ու համալսարանները կբացվեն մայիսի 18-ին, իսկ բարերը՝ մայիսի 21-ին: Երկրի ներսում ուղևորությունները կթույլատրվեն, սակայն սահմանները դեռ փակ կմնան օտարերկրացիների համար:

Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության տվյալներով երկրում հաստատված դեպքերի թիվը կազմում է 1 147, մահացել է 21 վարակակիր: