կարևոր
1057 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-13 10:23

Հիվանդությունը, որի պատճառով վիրահատվել է Ռոբերտ Քոչարյանը, առաջացել է բանտարկության ընթացքում․ Վիկտոր Սողոմոնյան

Հիվանդությունը, որի պատճառով վիրահատվել է Ռոբերտ Քոչարյանը, առաջացել է բանտարկության ընթացքում․ Վիկտոր Սողոմոնյան

Հիվանդությունը, որի պատճառով վիրահատվել է Ռոբերտ Քոչարյանը, առաջացել է բանտարկության ընթացքում: Այս մասին տեղեկացրել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքով սա վեց ամսվա ընթացքում արդեն երրորդ վիրահատությունն է, այն բարեհաջող է անցել եւ նրա ինքնազգացողությունը լավ է: Սողոմոնյանը նշել է նաեւ, որ ըստ մասնագետների, Քոչարյանը ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար: 

«Պետք է արձանագրեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում: Ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ մարդու առողջությունը վատթարացել է կալանավայրում, և նա չունի լիարժեք հնարավորություն վերականգնել առողջությունը»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։