Հանրապետության տարածքում մայիսի 13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-17մ/վրկ։ Գիշերը կդիտվի +10 ցերեկը՝ +23, երեկոյան՝ +16 աստիճան ջերմություն։