կարևոր
1464 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 23:29

«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ․ հայտարարություն

«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ․ հայտարարություն

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.

«Վերջին օրերին մեր ակումբի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տարատեսակ լուրեր են հայտնվում, որոնց նախաձեռնողները ակումբի նախկին աշխատակիցներն են, ովքեր հեռացվել են աշխատանքից։ Մասնավորապես խոսքը գնում է ակումբի PR և մեդիա բաժնի նախկին ղեկավար Վերա Մարտիրոսյանի մասին։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նոր ներդրողի վերաբերյալ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Փյունիկ» ՖԱ-ի ղեկավար կազմում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել և չի էլ պատրաստվում տեղի ունենալ։

«Փյունիկ» ՖԱ-ն շարունակում է իր գործունեությունը նախկինի նման՝ ուղղված մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում»: