կարևոր
4235 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-12 23:07

Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից

Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից

Վրաստանում շուրջ 42 000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին, գրում է jnews.ge-ն:

Կառավարության ղեկավարի խոսքով, ֆերմերները 2020 թվականի ընթացքում ոռոգման ջուրը կստանան անվճար:

Բացի այդ, վարչապետի հայտարարությամբ, ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը:

«Յուրաքանչյուր ֆերմեր, ում անհրաժեշտ կլինի գնել տեխնիկա, ստեղծել ջերմոցային տնտեսություն կամ ոռոգման համակարգ, պետությունը կհատկացնի այդ ծախսերի 50 տոկոսը, դա կլինի դրամաշնորհ: Ֆերմերներն այս ամենի վերաբերյալ կարող են մայիսի 20-ից դիմել գյուղատնտեսության համապատասխան ստորաբաժանումներ և դա շատ կարևոր է, քանի որ այժմ ընթանում են գարնանային աշխատանքները»,- հայտարարել է Գիորգի Գախարիան