կարևոր
1292 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 22:44

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27 հազարի

Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 27 հազարի

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 27 հազարի, մեկ օրում 348 մարդ է մահացել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Երկրի առողջապահության նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ մարտի մեկից մինչ օրս Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսից մահացածների 26 991 դեպք։

Համաճարակի սկսվելուց ի վեր Ֆրանսիայում գրանցվել է 177 հազար 423 հաստատված դեպք, գրեթե 97 հազար մարդ հոսպիտալացվել է։ Ավելի քան 57 հազար մարդ ապաքինվել է։