կարևոր
1816 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-12 22:37

Անցկացվել են տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Անցկացվել են տանկային վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ

Անձնակազմի տեսական գիտելիքները զարգացնելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տանկային ստորաբաժանումների վարժանքներ` մարտական հրաձգությամբ:

Բացազատված ուսումնական կետերում անձնակազմը ծանոթացել է վարժությունների կատարման պայմաններին և հրահանգավորվել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Զինծառայողներն իրականացրել են արգելագոտու հաղթահարման պարապմունքներ, խոցել պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերն ու կրակակետերը: