27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հոսպիտալացվել են՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: Այս մասին Նավկան հայտնել է ТАСС-ի հետ զրույցում:
Տատյանա Նավկան նշել է, որ ամուսնու հետ գտնվում են հիվանդանոցում, իսկ Instagram-ի իր էջում հայնել է, որ անհրաժեշտ քայլերը ժամանակին ձեռնարկվել են և իր վիճակը լավ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել:
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։