29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հնարավոր կլինի ստեղծել այս տարվա ընթացքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նա ընգծել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հայտնաբերման մասին: ԱՀԿ-ում կարծում են, որ այս տարի կհաջողվի ստեղծել պատվաստանյութը, սակայն դրա զանգվածային արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան հաջորդ տարի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 308 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 290 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 555 հազար 92 մարդ: