կարևոր
2079 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-12 18:44

Մոսկվայում հասարակական վայրերում առանց դիմակի գտնվելու համար տուգանքը կկազմի 4 հազար ռուբլի

Մոսկվայում հասարակական վայրերում առանց դիմակի գտնվելու համար տուգանքը կկազմի 4 հազար ռուբլի

Մոսկվայում մայիսի 12-ից բոլոր բաց հասարակական վայրերում պարտադիր է դառնում կրել անհատական պաշտպանության միջոցները՝ դիմակներն ու ձեռնոցները: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով պարտադիր է դառնում հասարակական տրանսպորտում, տաքսիում, առեւտրի օբյեկտներում, ինչպես նաեւ աշխատատեղերում դիմակների եւ ձեռնոցների կրումը:

Մոսկվայում հասարակական վայրերում առանց դիմակի գտնվելու համար տուգանքը կկազմի 4 հազար ռուբլի, տրանսպորտում՝ 5 հազար ռուբլի:

Ռուսաստանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 232 հազար 243-ի, որից 43 հազարն ապաքինվել են, 2116-ը՝ մահացել: