կարևոր
1540 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 17:51

Կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր և որդու վրա. հայրը մահացել է

Կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր և որդու վրա. հայրը մահացել է

Մայիսի 12-ին` ժամը 15։10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։