կարևոր
1868 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 18:31

Աչաջուր գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի զինծառայողին

Աչաջուր գյուղում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել N զորամասի զինծառայողին

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին հաուզ» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում խուլիգանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զորամասի զինծառայող Ս. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) նախատեսված հանցանքներ առերևույթ կատարելու համար:  Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ս.Ն.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել՝ Վ.Ք.-ին, Ս.Ք.-ին և Յու.Ք.- ին քրեական գործով տուժող ճանաչելու մասին, և վերջիններս հարցաքննվել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 8-ին՝ սահմաններում, N զորամասի զինծառայող Ս. Ն.-ն, Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Է.Է.-ն և քննությամբ չպարզված, զինվորական համազգեստով ևս երկու անձինք, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Գրին Հաուս» ՍՊԸ-ի ջերմոցների պահակակետի հարակից տարածքում, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորությամբ կոպտորեն խախտել են հասարակական կարգը՝ մոտ 10-15 րոպե բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, որը զուգորդվել է այնտեղ գտնվող Վ.Ք.-ի, Ս.Ք.- ի և Յու.Ք.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ձեռքերով, ոտքերով, բահով հարվածներ հասցնելով և մարմնական վնասվածքներ պատճառելով, գույքը վնասելով, սպանության և գույքը ոչնչացնելու սպառնալիքով, ինչպես նաև՝ զենք հանդիսացող ինքնաձիգի գործադրմամբ մենահատ կրակոց արձակելով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: