կարևոր
1069 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-12 17:22

Հետևե՛ք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին. Արփինե Հովհաննիսյանը՝ Մակունցին

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հորդորով դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին:

«Բարի հորդոր «իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ Նրանք ՄԻՊ-ի հետ բարոյական, ուղեղային, ինստիտուցիոնալ զարգացման շատ տարբեր քաշային կատեգորիաներում են։ Մենք սովոր ենք անհեթեթությունների այն հիթ շքերթին, որ ամեն օր մեզ հրամցնում են ԱԺ-ում զբաղվածություն ունեցող անձինք։ Բայց սա անգամ ձեզ համար ունիկալ է։

Սպառնալիք ԱԺ-ում՝ ՄԻՊ-ին։ Նորից կարդացեք այս նախադասությունը։ Կարդացի՞ք։ Ապրեք դե արագ շտկեք իրավիճակը՝ գոնե երկրի համար։ Ձեր՝ խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով»,- գրել է Հովհաննիսյանը։