կարևոր
1342 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-12 16:55

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: