01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Համավարակի պայմաններում ԱՊՀ երկրներին անհրաժեշտ է միավորել ջանքերը պատվաստանյութ ստեղծելու համար, ինչպես նաև իրականացնել դրա զանգվածային արտադրությունը: Այս մասին հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, հաղորդում է РИА Новости-ն։
Նա, մասնավորապես, նշել է, որ ապրիլին կայացել է ԵԱՏՄ առաջնորդների տեսակոնֆերանսը, որի արդյունքներով եղավ հայտարարություն այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարը չպետք է հանգեցնի համագործակցության կապերի խզմանը, միջազգային առևտրի, ներդրումների դադարեցմանը: Նրա խոսքով, համավարակին ԵԱՏՄ-ի արձագանքը եղավ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացումը:
«Իմ կարծիքով՝ առաջնային քայլերից պետք է լինի ջանքերի միավորումը պատվաստանյութի ստեղծման գործում և դրա զանգվածային արտադրության իրականացումը, տրանսպորտի, բեռնափոխադրումների անխափան իրականացման ապահովումը»,-նշել է Վլադիմիր Մակեյը: