Իրանում մայիսի 12-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1481-ով՝ կազմելով 110 հազար 767: Մահացածների թիվն ավելացել է 48-ով: Երկրում վարակի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահացել է 6 հազար 733 մարդ: Այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեպանությունը:
Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 713 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 935-ով՝ ընդհանուրը կազմելով 88 հազար 357: Մինչ այժմ թեստավորվել է 615 հազար 477 անձ: