կարևոր
1729 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-12 16:07

ՍԱՏՄ տեսուչները վերապատրաստում կանցնեն

ՍԱՏՄ տեսուչները վերապատրաստում կանցնեն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ՝ նախատեսվում է անցկացնել Տեսչական մարմնի մարզային տեսուչների վերապատրաստումներ: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախագծի նպատակն է բարելավել մարզային տեսուչների գիտելիքներն անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, բուժասանիտարիայի, իրավաբանական և սահմանային վերահսկողության բնագավառները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ, ինչը նաև կբարձրացնի աշխատանքի որակը:

Վերապատրաստման ավարտին կկազմակերպվի թեստավորում, որը թույլ կտա գնահատել տեսուչների մասնագիտական գիտելիքները, ինչի արդյունքների հիման վրա էլ հնարավոր կլինի պլանավորել նրանց կարողությունների զարգացման հետագա քայլերը։

Վերապատրաստումները նախատեսվում է անցկացնել 2020 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում։